
“Բարսելոնա”-ի արգենտինացի հարձակվող Լիոնել Մեսսին իսպանական լրատվամիջոցներին տված հարցազրույցում ասել է, որ միշտ ցանկացել է իր խաղով շնորհակալություն հայտնել ակումբին: “Իմ բոլոր գոլերը ինձ համար նույն արժեքն ունեն՝ այն պահից սկսած, երբ մրցավարի սուլիչը ազդարարում է խաղի մեկնարկի մասին՝ մինչև խաղավարտ: Իմ անունը հավերժ կմնա “Բարսելոնա”-ի պատմության մեջ, իսկ այդպիսի հաջողությունները չեն կարող ինձ չերջանկացնել:Ես միշտ ցանկացել եմ իմ խաղով ակումբին շնորհակալությունս հայտնել այն բանի համար, ինչ արել է ինձ համար: Շնորհակալ եմ իմ թիմակիցներին: Ես ոչնչի չէի հասնի առանց իմ թիմակիցների”, – Ole պարբերականի մեջբերմամբ՝ ասել է Մեսսին: