
Այսօր` օգոստոսի 13-ին, աշխարհը տոնում է ձախլիկների օրը:
Ըստ վիճակագրության` աշխարհի բնակչության մոտ 10 տոկոսը ձախլիկ է։
Օրվա նշման նպատակն է գրավել միջազգային հանրության ուշադրությունը ձախլիկների խնդիրների վրա, հատկապես՝ արդյունաբերական սարքավորումներ արտադրողներին իրազեկ պահել ձախլիկների առջև ծառացած դժվարությունների մասին. օրինակ՝ աջլիկ մեծամասնության համար նախագծված և արտադրված սարքավորումներից օգտվելիս ձախլիկները ստիպված են կատարել իրենց համար անբնական շարժումներ, ինչի հետևանքով ակամա ենթարկվում են չափազանց նյարդային և մկանային սթրեսի և այլն։
Այս ամենի հետևանքով (1991թ. ԱՄՆ-ում կատարված հետազոտության տվյալներով) արտադրական մահացու դեպքերը ավելի հաճախ են ձախլիկների մոտ։