1926 թվականի օգոստոսի 13-ին է ծնվել կուբացի հեղափոխական, քաղաքական գործիչ, կոմանդանտե Ֆիդել Կաստրոն:
Իր եղբոր` Ռաուլ Կաստրոյի և արգենտինացի Էռնեստո Չէ Գևարայի հետ գլխավորել է բռնակալ Բատիստայի դեմ հեղափոխական շարժումը:
1959 թվականի հունվարի 1-ին՝ հեղափոխության հաղթանակից հետո, Ֆիդել Կաստրոն դառնում է Կուբայի հանրապետության վարչապետ, իսկ 1976-2008 թվականներին՝ Խորհրդարանի նախագահ:
2011 թվականի մարտի 21-ին Կաստրոն հայտարարում է հրաժարական տալու իր որոշման մասին, իսկ մեկ ամիս անց լքում է իր պաշտոնը:
Ֆիդել Կաստրոյի կյանքի կանոններն էին.
- Իմ անունն է Ֆիդել Կաստրո, և ես եկել եմ ազատելու Կուբան:
- Այն, ինչ ես այստեղ ասում եմ, կիսում են ոչ բոլորը, բայց ես կասեմ այն, ինչ մտածում եմ, և կանեմ դա հարգանքով:
- Ես աղքատ չեմ ծնվել: Հայրս հազարավոր հեկտար հող ուներ: Բայց ես հիմա պատիվ ունեմ նկատել, որ չնայած պարոն Բուշի հայտարարություններին, հիմա մի դոլլար անգամ չունեմ: Իմ ողջ հարստությունը կտեղավորվի նրա տաբատի գրպանում: Եվ եթե երբևէ կարիք ունենամ թաքցնել հարստությունս, կխնդրեմ պարոն Բուշին տրամադրել ինձ իր հիանալի գրպանը:
- Ես հեղափոխությունը սկսել եմ 82 հոգով: Եթե ստիպված լինեի կրկնել դա, ինձ տասնհինգ-քսան հոգին էլ հերիք կլիներ: Տասը հոգի և բացարձակ հավատ: Կարևոր չէ, թե քանի հոգի եք: Կարևորը հավատալն ու հստակ պլան ունենալն է:
- Հաղթանակը համառությունն է: Ես մարքսիստ-լենինիստ եմ, և մինչև կյանքիս վերջ հայացքներս չեմ փոխի:
- Որքան լավ տեսք եմ ես ունենում, այնքան շատ են ինձնից հարցազրույց ուզում:
- Գաղափարները չեն ծնվում և առավել ևս չեն մահանում մարդու հետ միասին:
- Երբեմն իմ ամենօրյա պայքարում ընդմիջում եմ անում:
- Զգացմունքներն ավելի կարևոր են, քան գիտելիքը:
- Ինձ թվում է, որ բոլորս պետք է հրաժարական տանք համեմատաբար երիտասարդ տարիքում:
- Ինչ-որ բան է պետք անել հանուն մարդկության փրկության:
- Կապիտալիզմը զզվելի է: Նա լի է պատերազմով, շողոքորթությամբ և մրցակցությամբ:
- Ես կուբինացի եմ: Բայց Ուգո Չավեսը հավաստիացնում է, որ իմ մեջ տարբեր ռասաների խառնուրդ է տեսնում: Եվ ես հակված եմ համաձայնել նրա հետ: Իմ արյան մեջ իսկապես ինչ-որ հնդկացիական, կանարական և կելտական բան կա: Գուցե էլի ինչ-որ բան, որի մասին չեմ կռահում:
- Կուբան անկախ և սնահավատ երկիր է մնում, և Եվրոխորհուրդը սխալվում է, եթե կարծում է, որ կարող է մեզ հետ վարվել ինչպես հավասարը հավասարի հետ:
- Հեղափոխությունը վարդի թերթիկներով պատված անկողին չէ: Դա մահու պայքար է:
- Հիմա զբաղվում եմ նրանով, ինչ պետք է անի ծեր մարդը` կարևորություն ունեցող բաների մասին մտածել ու գրել:
- Ես շատ կիսատ թողած նյութ ունեմ: Իսկ ֆիլմերի և լուսանկարների ժամանակ չունեմ: Անգամ մազերս կտրելու և մորուքս սափրելու ժամանակ չունեմ: Ամեն օր զուգվելու ժամանակ նույնպես չունեմ: Երբ ծեր ես, այդ ամենն այդքան էլ կարևորություն չունի:
- Առողջությունս այդքան էլ վատ վիճակում չէ, իսկ քաշս նորմայի մեջ է` մոտ 80 կգ:
- Միշտ ինքս ինձ երջանիկ մարդ եմ համարել, գոնե նրա համար, որ ինձ համար հարմար քաղաքական տեսություն եմ գտել, ընկել եմ կուբական քաղաքական ճգնաժամի հորձանուտ և բացահայտել, թե ինչ է մարքսիզմը:
- Այս ամենը նման է անտառում մոլորվելուն և հանկարծակի քարտեզ գտնելուն:
- Ինձ դուր չի գալիս, երբ ինձ ոխակալ են համարում: Ես ընդամենը մարտիկ եմ:
- Ինձ թվում է` մարդ չպետք է շարունակի ապրել այն բանից հետո, երբ սկսում է նկատել, որ տարիները իրենից ուժեղ են դառնում, իսկ սրտից բխող կրակը թուլանում է և սկսում դողալ:
Կաստրոյի ծնողները անգրագետ էին, սակայն նրանք ամեն ինչ արել են իրենց երեխաներին լավ կրթության տալու համար: Ֆիդելը դպրոցում լավագույն աշակերտներից մեկն էր` շնորհիվ իր բացառիկ հիշողության: Հենց դպրոցում էլ նրա մոտ ի հայտ են եկել հեղափոխականի հակումները. տասներեք տարեկանում նա մասնակցում է իր հոր շաքարի պլանտացիաների բանվորների ապստամբությանը:
Տասներկու տարեկանում Ֆիդելը նամակ է գրում ԱՄՆ-ի այն ժամանակվա նախագահ Ֆրանկլին Ռուզվելտին: Նամակում նա նախագահին շնորհավորում է վերընտրման առթիվ և խնդրում է. «Եթե Ձեզ համար դժվար չէ, ուղարկեք ինձ, խնդրում եմ, ամերիկյան 10-դոլարանոց թղթադրամ: Ես այն երբեք չեմ տեսել, բայց շատ կուզենայի ունենալ: Ձեր ընկեր»: 2004 թվականին երիտասարդ Ֆիդելի նամակը Վաշինգտոնում գտել են Ազգային արխիվային ծառայության աշխատակիցները:
1945 թվականին Ֆիդել Կաստրոն գերազանցությամբ ավարտեց քոլեջը և ընդունվեց Հավանայի համալսարանի իրավունքի ֆակուլտետը:
1950 թվականին Կաստրոն ավարտել է Հավանայի համալսարանի իրավաբանական ֆակուլտետը, ապա` ասպիրանտուրան: Համալսարանն ավարտելուց հետո Հավանայում զբաղվել է մասնավոր փաստաբանական գործունեությամբ, մասնավորապես, անվճար վարել է աղքատների գործերը: Այդ ժամանակ նա անդամագրվել է Կուբայի ժողովրդի կուսակցությանը: