
Ոչ մեծ ուղեւորափոխադրող ինքնաթիռը արտակարգ վայրէջք է կատարել օդաչուի խցիկում 20 րոպե անց հայտնաբերված օձի պատճառով,-հաղորդում է RIA Novosti-ն: Օդանավը բարեհաջող վայրէջք է կատարել, այն խուզարկվել է, սակայն թունավոր սողունն այդպես էլ չի հայտնաբերվել: Ընկերության ղեկավարը նշել է, որ օձին կփորձեն բռնել կենդանի մկան օգնությամբ: Ինքնաթիռը չի շահագործվի, քանի դեռ հավանականություն կա, որ օձը դեռեւս ինքնաթիռում է: