Մերս գյուղի զորամասի զինծառայողներին հանձնարարել են փնտրել հայկական տարածք ներթափանցած դիվերսանտներին․ «Հրապարակ»

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Հրապարակ» օրաթերթը գրում է․ ««Երեկ, ժամը 18:00-ի սահմաններում տեղեկություն ստացանք, որ Վայոց ձորի Սերս գյուղում տագնապ են հայտարարել և տեղի զորամասի զինծառայողներին հանձնարարել են փնտրել հայկական տարածք ներթափանցած դիվերսանտներին:

Զանգահարեցինք Սերսի գյուղապետ Տիգրան Մալխասյանին, ով ասաց, որ ինքն էլ է նման բան լսել ու հիմա փորձում է ճշտել տեղեկության իսկությունը. «Ոչինչ չեմ կարող հենց հիմա Ձեզ ասել, ես էլ եմ լսել էդ մասին մի թեթև, ես չգիտեմ՝ զինվորները եկել են, տագնապ հայտարարվել ա, թե չէ, ես չգիտեմ, հենց հիմա փորձում եմ էդ հարցերով ճշտել, հենց ճշտեմ, հետո զանգեք՝ հստակ ասեմ»: Այս պահին գյուղում տագնապային իրավիճակ չկա՝ «ամեն մարդ իրա գործին ա»:

Մեզ տեղեկություն հաղորդած պայմանագրային ծառայողներից մեկի կինը հաղորդեց նաև, որ ավելի ուշ զինվորների ձեռքից հավաքել են հեռախոսները, և իրենք տեղեկացել են, որ հատուկ ծառայության աշխատակիցները գաղտնալսում են նրանց խոսակցությունները: ՊՆ մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը մեզ փոխանցեց, որ ինքը տեղյակ չէ նման տագնապ հայտարարվելու մասին, և եթե նույնիսկ այդպիսի բան կա, ապա «պետք չէ հրապարակել»»:
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում»:

Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։




Լրահոս