Տավրուս համայնքի դպրոցն այս պահին երեք աշակերտ ունի, նախկին՝ 50-ի փոխարեն․ «Ժողովուրդ»

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է․ «ՀՀ Սյունիքի մարզի 12 ընտանիք ունեցող Տավրուս գյուղի դպրոցն այս տարի առաջին դասարանի աշակերտ չի ունենա: Տավրուսի գյուղապետ Սլավիկ Կարապետյանի խոսքով՝ դպրոցն այս պահին երեք աշակերտ ունի, նախկին՝ 50-ի փոխարեն:

«Ծնողները աշխատանք չունենալու պատճառով գնացել են գյուղից, իրենց երեխաներին էլ հետներն են տարել: Ու այսպես, ամեն տարի գնում եմ այստեղ- այնտեղ մի ընտանիք եմ փնտրում, որ իրենք էլ իրենց հետ երեխա բերեն, որ դպրոցը չփակվի, գոյատեւի: Իմ այս խոսքերը որպես ահազանգ ընդունեք, որ գոնե հարցին լուծում տրվի: Թե չէ մահանում է մեր գյուղը: ՀՀ կառավարության անուշադրության պատճառով է, որ մենք այսօր այս պատկերն ունենք»,-«Ժողովուրդ»-ի հետ զրույցում նշեց գյուղապետը»:

Ամբողջությամբ՝ թերթի այսօրվա համարում։




Լրահոս