վարչապետը ներկայացրել է առաջին եռամսյակի արդյունքները

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
Այսօր տեղի է ունեցել ՀՀ կառավարության հերթական նիստը, որը վարել է ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանը։ Կառավարության ղեկավարը նիստը սկսել է 2012-ի  առաջին եռամսյակի բյուջետային հավաքագրման արդյունքի ամփոփումով։ “Քանի որ հարկային եկամուտների խնդիրը 2011 թվականին բուռն քննարկման առարկա էր, եւ մտահոգություն կար բյուջեի կատարման հետ կապված` ուզում եմ ձեզ ներկայացնել առաջին եռամսյակի արդյունքները” – ասել է վարչապետը։ Մենք հարկային եւ մաքսային հավաքագրման, ինչպես նաեւ սոցիալական ապահովության վճարների ծրագիրն ամբողջությամբ կատարել եւ նույնիսկ գերակատարել ենք։ 
Հավաքվել է 177 մլրդ դրամ, ինչը 2011-ի նույն ժամանակահատվածի համեմատ ավելի է 7 մլրդ 570 մլն դրամով։ Այսպիսով, ծրագիրն ամբողջությամբ կատարվում է, եւ համոզված եմ, որ այս տեմպը մինչեւ տարեվերջ կպահպանենք։ 
Միեւնույն ժամանակ ցանկանում եմ տեղեկացնել, որ մենք միջնաժամկետ ծախսային ծրագրի մակրոտնտեսական ցուցանիշներն արդեն իսկ հաստատել ենք, համաձայնության ենք եկել Կենտրոնական բանկի եւ Արժույթի միջազգային հիմնադրամի հետ։Հանձնարարական է տրված բոլոր գերատեսչություններին, որպեսզի իրենց ծախսային ծրագրերը նախապատրաստեն երեք տարվա կտրվածքով։ Այդ քննարկումը նույնպես կսկսենք, որպեսզի ըստ գերատեսչությունների մեզ համար հստակ լինեն առաջիկա երեք տարիների մեր ծախսերը”,-նշել է վարչապետը:




Լրահոս