Ինչպե՞ս կպատժի Հովիկ Աբրահամյանը նախարարաներին․ «Առավոտ»

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Առավոտ» թերթը գրում է. ««Առաջիկայում, հավանաբար, ականատեսները կլինենք այն բանի, թե ինչ պատիժներ է կիրառում վարչապետ Հովիկ Աբրահամյանը նախարարների նկատմամբ: Իր վարչապետության կարճ ընթացքում Հովիկ Աբրահամյանը բավական հաճախ եղավ մարզերում՝ նախարարների ուղեկցությամբ: Պատկան ոլորտների նախարարները հենց տեղերում համապատասխան հանձնարարականներ են ստացել բայց, վերադառնալով մայրաքաղաք, այդքան էլ հետամուտ չեն եղել վարչապետի հանձնարարականները կյանքի կոչելուն:

Մեր տեղեկություններով՝ առաջիկայում մի շարք տարբեր պատժամիջոցներ կկիրառվեն, նկատողություններ կհայտարարվեն սեփական պարտականություններում թերացած նախարարների նկատմամբ: Խիստ տույժեր են սպառնում մշակութային օջախները և հանրային օգտագործման այլ տարածքները օտարած պաշտոնյաներին: Նախարարների հետ ձեռք բերված պայմանավորվածությունների արդյունքների վերաբերյալ տեղեկություններն, ասում են, վարչապետը ճշտում է առաջին ձեռքից ՝ հենց համայնքապետերից:

Նախարարներին ևս մեկ էական «նորամուծություն է սպառնում»՝ չթաքնվել մամուլի խոսնակների ետևում և վերացնել լրատվամիջոցների ու լրագրողների հետ ընտրողաբար շփվելու պրակտիկան»։

Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։




Լրահոս