![](https://armlur.am/wp-content/uploads/2014/07/hrdeh62.jpg)
Օգոստոսի 13-ին` ժամը 01.32-ին, տեղեկություն է ստացվել, որ Արարատի մարզի Վերին Դվին գյուղում այրվում է տուն:
Դեպքի վայր է մեկնել երկու մարտական հաշվարկ:
Պարզվել է, որ գյուղի Խանջյան փողոցի տներից մեկի անասնագոմի տանիքին այրվում է պահեստավորված անասնակեր:
Հրդեհը մեկուսացվել է ժամը 02.18-ին, մարվել՝ 02.58-ին: Այրվել է 250 հակ անասնակեր, և մեկ սյուն ջերմահարվել է: