![](https://armlur.am/wp-content/uploads/2014/08/0_a24dc_f57cd3ca_XL.jpg)
Այսօր տեղի ունեցած սողանքի պատճառով Վրաստանի իշխանությունները սահմանափակել են երթևեկը Ռազմավրացական ճանապարհով: Սողանքի արդյուքում ոչ ոք չի տուժել:
Վրաստանի ավտոճանապարհների դեպարտամենտի տվյալներով՝ սողանքը տեղի է ունեցել ճանապարհի Նատախտարի-Ստեպանցմինդա հատվածում, Կոբի գյուղի հարևանությամբ, Ռուսաստանի հետ սահմանակից Կազբեկի շրջանում:
Տեղում գործի է դրվել հատուկ տեխնիկա, տարվում են մաքրման աշխատանքներ: Ինչպես տեղեկացնում է Новости-Грузия-ն, ճանապարհի մի կողմում երթևեկությունը վերականգնվել է: