Մոտ 500 եզդի վաղը կլինի Կառավարության շենքի դիմաց

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Քիչ առաջ «Միդիա-Շանգալ» եզդիների ազգային միավորում ՀԿ խորհրդի նախագահ Ամո Շարոյանն Armlur.am-ին հայտնեց, որ վաղը` օգոստոսի 14-ին, մոտ հինգ հարյուր եզդի պատրաստվում է բողոքի երթ կազմակերպել` ի պաշտպանություն Իրաքում եզդիների Սինջար գյուղի բնակիչները:

Ամո Շարոյանը հայտնեց, որ երթը մեկնարկելու է ժամը 11-ին Հայաստանում ԱՄՆ-ի դեսպանատան առջևից, ապա ցույցի մասնակիցները շարժվելու են դեպի ՄԱԿ-ի գրասենյակ, Հայաստանում Ֆրանսիայի Հանրապետության դեսպանատուն, իսկ ժամը 13-ին` ՀՀ Կառավարության շենք:

Եզդիները կոչ են անում բոլոր սրտացավ մարդկանց միանալ իրենց երթին, օգնել պաշտպանել ցեղասպանության ենթարկվող ազգի շահերն ու իրավունքները:

Հիշեցնենք, որ արդեն մոտ 15 օր է` «Իրաքի ու Լևանտի իսլամական պետության» (ԻԼԻՊ) զինյալները գրավել են Իրաքի Մոսուլ քաղաքից հյուսիս տեղակայված Սինջարը՝ եզդիների գյուղը:

Ծայրահեղականները սկսել են հաշվեհարդար տեսնել տեղաբնակների նկատմամբ. ահաբեկիչների ձեռքով սպանվել է արդեն 30 եզդի, ովքեր չեն ցանկացել իսլամ ընդունել: Զինյալները զգուշացնում են, որ չենթարկվելու դեպքում մնացած բնակիչներին ևս նույն ճակատագիրն է սպասվում: Հաղորդվում է նաև մի քանի կանանց առևանգման ու եզդիների կրոնական սրբավայրերի ոչնչացման մասին:




Լրահոս