Ղարաբաղի դիմաց Ադրբեջանը Հայաստանին 5 մլրդ է առաջարկում

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Պատրա՞ստ է արդյոք Հայաստանը Ադրբեջանին զիջել Ղարաբաղը ֆինանսների դիմաց: Դեռևս երեկ Երևանում այդ հարցին կատեգորիկ բացասական պատասխան է տրվել:

Սակայն ամեն ինչ փոփոխական է այս աշխարհում: Եվ ահա հայտնի է դառնում, որ Սոչիում երկու երկրների նախագահների բանակցություններին զուգահեռ՝ նրանց ներկայացուցիչներն անդրկուլիսյան բանակցություններ են վարում Ժնևում և քննարկում հարցի գինը», – գրում է ռուսաստանյան PolitRUS.com անալիտիկ կայքը:

Պարբերականի՝ Իլհամ Ալիևի շրջապատին մոտ կանգնած աղբյուրը տեղեկացրել է, որ Լեռնային Ղարաբաղի տարածքի դիմաց Ադրբեջանը պատրաստ է Հայաստանին 5 մլրդ դոլարի տրանշ տրամադրել, ինչը բավարար կլինի երկրի արտաքին պարտքը մարելու համար: Այդ «օպերացիան» նախատեսվում է իրականացնել ոչ թե ուղղակի կերպով՝ երկու երկրների կենտրոնական բանկերի միջոցով, այլ մի շարք ազդեցիկ միջազգային կառույցների, օրինակ՝ Արժույթի միջազգային հիմնադրամի միջոցով, որի ծառայությունների դիմաց նույնպես պատրաստ է վճարել Բաքուն:

Ի պատասխան՝ Երևանը, իբր, պարտավորվում է մինչև 2015-ի վերջ Լեռնային Ղարաբաղի տարածքից դուրս բերել բոլոր ռազմական ստորաբաժանումները՝ փոխանցելով վերահսկողությունը ԵԱՀԿ կամ ՀԱՊԿ-ի խաղաղարար ուժեին, որոնք պետք է տարածաշրջանում մնան մինչև 2019-ը: Այդ ընթացքում Ադրբեջանը Լեռնային Ղարաբաղում պետք է կազմավորի տեղական ինքնակառավարման մարմիններ, ինչպես նաև՝ փոփոխություն կատարի իր Սահմանադրությունում՝ տարածաշրջանային երկրորդ լեզվի կարգավիճակ հատկացնելով հայերենին և երաշխավորելով այդ լեզվով կրթություն ստանալու հնարավորությունը:

Բաքուն չի համաձայնվում Լեռնային Ղարաբաղի բնակիչներին երկքաղաքացիություն տրամադրելու օրինականացմանը: Հայաստանն իր հերթին ցանկանում է, որ իր քաղաքացիներին մինչև 180 օր ժամկետով ԼՂ այցելելու հնարավորություն տրամադրվի՝ ազգակցական կապերը պահպանելու և հարազատների գերեզմաններն այցելելու համար:

Սակայն ամենակարևորն այն է, գրում է պարբերականը, որ Երևանը համաձայն չէ փոխհատուցման գնի հետ: PolitRUS.com-ի աղբյուրի փոխանցմամբ՝ Սերժ Սարգսյանի ներկայացուցիչները հայտարարել են, որ պատրաստ են երկխոսության «միայն 10 միլիարդ դոլարի մակարդակից սկսած», որոնց ստացումը նրանք պատրաստ են երկարաձգել 3 տարով: Դա տարեկան մոտ 3 մլրդ դոլար է, ինչը հավասար է ՀՀ տարեկան բյուջեի եկամտային հատվածին:




Լրահոս