Մեկնարկել է Ագրարային համալսարանի ուսանողների բողոքի երթը՝ ընդդեմ ՕԵԿ-ի

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Հայաստանի ազգային ագրարային համալսարանի և ՕԵԿ-ի միջև տևական ժամանակ սկսած պայքարը նոր ընթացք է ստացել:

Այսօր Ագրարային համալսարանի ուսանողները բողոքի երթ են անցկացնում բուհի մասնաշենքի մոտից ՀՀ կառավարության շենք, այնուհետև՝ Երևանի քաղաքապետարան:

Հիշեցնենք, որ ՕԵԿ ղեկավար Արթուր Բաղդասարյանը փորձում է համալսարանի տարածքում երկաթե կոնստրուկցիաներով շինություն կառուցել, ինչն էլ հարուցել է դասախոսական կազմի և ուսանողների զայրույթը: Նրանք այս ամենն անօրինական են համարում, ավելին` այդ առնչությամբ նաև դատական գործընթաց է սկսվել: Մինչ այդ, հուլիսի 21-ին Երևան քաղաքի Կենտրոն և Նորք-Մարաշ ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանը կայացրել էր որոշում, որով ՕԵԿ-ին պարտավորեցրել էր ընդհատել շինարարությունը` մինչև վեճի հանգուցալուծումը:




Լրահոս