
Երեւանի ճարտարապետության եւ շինարարության պետական համալսարանը (ԵՃՇՊՀ) 90 տարեկան է: Այս առիթով այսօր Նկարիչների միությունում կայացավ համալսարանի հոբելյանին նվիրված ցուցահանդես, որին ներկայացված էին համալսարանի տարբեր տարիների շրջանավարտների եւ դասախոսների 140-ից ավելի աշխատանքներ: Ցուցահանդեսին ներկա էին Երեւանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը, ՀՀ մշակույթի նախարար Հասմիկ Պողոսյանը, բուհերի ռեկտորներ, դասախոսներ, ուսանողներ:ԵՃՇՊՀ-ի ռեկտոր Հովհաննես Թոքմաջյանը իր խոսքում նշեց, որ 90–ը հիշեցնում է, թե ինչ են արել այս տարիների ընթացքում եւ ինչեր ունեն անելու:Մշակույթի նախարար Հասմիկ Պողոսյանին հատկապես ուրախություն էին պատճառել ցուցահանդեսում ներկայացված ժամանակակից աշխատանքները, որոնք բերվել էին ԵՃՇՊՀ-ի ֆոնդից եւ ճարտարապետության թանգարանից: