Ագրարայինի ուսանողները չեն հանձնվի

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Շարունակվում է Ագրարային համալսարանի ուսանողների ու դասախոսների բողոքի ցույցը՝ ընդդեմ ՕԵԿ-ի:

Հավաքը բազմամարդ է:

Ինչպես տեղից հայտնում է armlur.am-ի թղթակիցը, ուսանողներն ու դասախոսները ոտքով հրել, գցել են շինհրապարակը շրջապատող ցանկապատը, որի մոտ կանգնած էին ՕԵԿ-ական պատգամավորներ Հեղինե Բիշարյանն ու Հովհաննես Մարգարյանը և ամոթանք էին տալիս ցույցի մասնակիցներին:

«Ամո՛թ ձեզ, իրավական պատասխան եք տալու: Դուք տեղյակ չեք՝ ձեր ռեկտորն է տարածքը մեզ վաճառել»,- ասում էին պատգամավորները:

armlur.am-ի հետ զրույցում Ագրարային համալսարանի ուսխորհրդի նախագահ Հայկ Ղևոնդյանը հավաստեց, որ իրենք անելու են ամեն ինչ՝ անօրինականությունը կանխելու համար և պատրաստվում են շաբաթօրյակ անցկացնել մինչև սեպտեմբեր, մաքրել տարածքը:

Հավաքվածները վկայակոչում են նաև Քաղաքապետարանի ներկայացուցչի ասածները՝ շինության կառուցումն անօրինական է:

Նրանք կշարունակեն բողոքի ցույցն ու երթը նաև վաղը:




Լրահոս