Արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանն այսօր ընդունել է պաշտոնական այցով Երեւանում գտնվող Լիտվայի ԱԳ նախարար Աուդրոնիուս Աժուբալիսին:Ըստ ԱԳՆ հաղորդագրության՝ Էդվարդ Նալբանդյանը նշել է, որ հայ-լիտվական հարաբերություններն առանձնահատուկ բնույթ ունեն, ինչը պայմանավորված է մի շարք հանգամանքներով. Լիտվան առաջին պետությունն էր, որ ճանաչեց Հայաստանի անկախությունը եւ դիվանագիտական հարաբերություններ հաստատեց 1991-ին Հայաստանի առաջին միջպետական պայմանագիրը ստորագրվել է Լիտվայի հետ, Լիտվան առաջինն է բալթյան երկրներից, որ դեսպանություն է հիմնել Երեւանում եւ առայժմ միակն է բալթյան երկրներից, որտեղ Հայաստանը բացել է դեսպանություն: Հայաստանի եւ Լիտվայ ԱԳ նախարարները հանգամանալից զրույցել են երկկողմ հարաբերությունների, մի շարք տարածաշրջանային ու միջազգային խնդիրների շուրջ: Զրուցակիցները քննարկել են նաեւ Եվրոպայում տեղի ունեցող գործընթացները, Հայաստան-Եվրոպական Միություն համագործակցությունը, միջազգային կազմակերպությունների շրջանակներում փոխգործակցությանն առնչվող հարցեր: Այս համտեքստում քննարկվել են Վիլնյուսում կայանալիք Արեւելյան գործընկերության գագաթաժողովի նախապատրաստական աշխատանքները: Հանդիպմանն ավարտին տեղի է ունեցել Էդվարդ Նալբանդյանի եւ Աուդրոնիուս Աժուբալիսի մամլո ասուլիսը:
Էդվարդ Նալբանդյանն ընդունել է Լիտվայի արտգործնախարարին
ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ