
Սիրիայում կառավարական զորքերի եւ ընդդիմության ներկայացուցիչների միջեւ բախումների ժամանակ զոհվել է 61 մարդ: Տեղեկատվության համաձայն, միայն Իդլիբ նահանգում զոհվել է 10 մարդ, իսկ Տաֆթանազ բնակավայրում՝ 20 մարդ: Պաշտոնական Դամասկոսը դեռւեւս չի մեկնաբանել տեղեկատվությունը: Հիշեցնենք, ապրիլի 2-ին Սիրիայի հարցով ՄԱԿ-ի եւ ԱՊԼ-ի հատուկ բանագնաց Քոֆի Անանը վերջնաժամկետ էր ներկայացրել Սիրիայի իշխանություններին, համաձայն որի սիրիական հակամարտության խաղաղ կարգավորման ծրագրի իրականացումը սկսվելու էր սույն թվականի ապրիլի 10-ից: Հաղորդվել էր նաեւ, թե Սիրիայի իշխանություններն արդեն ձեռնամուխ են եղել երկրի քաղաքներից ու այլ բնակավայրերից զորքերի եւ զինտենիկայի դուրսբերմանը: