Ես փետը խանութից եմ առել, եթե պետության շահերը ոտնահարես, կտամ գլխիդ. Շանթ Հարությունյան

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ինչպես արդեն հայտնել էինք, այսօր Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում շարունակվեց Շանթ Հարությունյանի և մյուսների գործով դատական քննությունը:

Այսօր ամբաստանյալների հարցաքննության օրն էր, և առաջինը հարցաքննվեց անչափահաս ամբաստանյալ Շահեն Հարությունյանը, ապա` վերջինիս հայրը` Շանթ Հարությունյանը:

«Կասե՞ք՝ Ամերիկան ինչու է հիմա ամենահզոր երկիրը. որովհետև ժամանակին Անգլիան իր հեղափոխականներին քաղբանտարկյալի կարգավիճակ էր տալիս ու դատապարտում, դրա համար էլ մարդիկ լքում էին երկիրը ու գնում ԱՄՆ:

Ես ինձ մեղավոր չեմ ճանաչում ու չեմ ճանաչելու: Հեղափոխությունը լինում է ոչ թե զենք ու զրահով, այլ արժեհամակարգով: Ես գիտակցում եմ, ու ընտրել եմ այդ ճանապարհը: Ինձ ոստիկաններն ասում էին` հիմա ոչ դուրս ես եկել, փետը վերցրել ես ձեռդ, մարդկանց վախը հանելո՞ւ ես, ասում եմ՝ հա: Պետք է հասկանաք, որ վախկոտ ժողովուրդն ամենավտանգավոր ժողովուրդն է: Ես փետը վերցրել եմ ձեռս, ասում են՝ զենքով ես դուրս եկել, բա որ իրոք զենք վերցնեի, ի՞նչ պիտի ասեին: Եղբա՛յր, ես փետը խանութից եմ առել, եթե պետության շահերը ոտնահարես, կտամ գլխիդ: Իմ հերը պայքարել է անկախության համար, Սերժն էլ` էն ճագարը, Ադրբեջանում կարիերա է արել: Ազատ Արշակյանը կարդում էր Շիրազի արգելված ստեղծագործությունները, իսկ Սերժն էլ` Լենինի՝ անջատողականների մասին տեսությունը: Հետո էլ խեղճ Ազատին տարան դատեցին:

Ես 88 թվին երթ եմ արել ու չեմ հիշում տենց դեպք, որ մայթով շարժվեինք: Եվ ուզում եմ, որ մեղադրող դատախազը էտ հանգամանքի վրա ուշադրություն դարձնի»,- ասաց Շանթ Հարությունյանը:




Լրահոս