անհայտ անձը կրակել է երիտասարդների խմբի վրա

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
Բեռլինի հարավ-արեւելքում անհայտ անձը կրակ է բացել մի խումբ երիտասարդների վրա, ինչի հետեւանքով զոհվել է 1, վիրավորվել՝ 2 մարդ: 
Մոտենալով երիտասարդներին ՝ չարագործը նշանառությամբ կրակել է 3 երիտասարդների վրա, մյուս երկուսին հաջողվել է փախչել: Հանցագործը հետախուզման մեջ է: Վիրավորներից մեկը՝ 22-ամյա մի երիտասարդ, մահացել է հիվանդանոցում: Երկու վիրավորների վիճակը ծանր է: Ոստիկանությունից հայտնել են, որ կրակողը մոտ 180 սմ հասակով, մուգ գույնի պիջակով տղամարդ է եղել: Հանցագործության դրդապատճառների մասին չի հաղորդվում: Նոյքյոլնը համարվում է Բեռլինի համեմատաբար ոչ այնքան բարեկեցիկ թաղամաս: Տեղի իշխանությունների տվյալներով՝ այս թաղամասի 309 հազար բնակիչների 40%-ը ներգաղթյալներ են: ԶԼՄ-ները չեն բացառում, որ հանցագործությունը կատարվել է ազգային հողի վրա: 




Լրահոս