Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը կարծում է, որ ուկրաինական ճգնաժամի կարգավորման վերաբերյալ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ բանակցությունները պետք է շարունակվեն:
«Ես աշխատում եմ այնպես անել, որ չնայած պատժամիջոցներին` չկորցնեմ խոսակցության թելը ՌԴ նախագահի հետ», – հայտարարել է Մերկելը Sächsische Zeitung-ի հետ զրույցում. տեղեկացնում է Deutsche Welle կայքը:
Գերմանիայի կառավարության ղեկավարը նշել է, որ միշտ հանդես է եկել Մոսկվայի հետ կառուցողական համագործակցության օգտին և պատրաստ եմ շարունակել այն նաև հետագայում: Միաժամանակ, կանցլերը հասկացրել է, որ չի ընդունում Ռուսաստանի գործողություններն Ուկրաինայում:
«Պետությունների տարածքային անկախությունն ու միակողմանի կերպով սահմանների փոփոխության անհնարին լինելը եվրոպական պայմանավորվածություն է», – հայտարարել է Մերկելը՝ ընգգծելով, որ Ղրիմի անեքսիան իրականացնելով՝ Պուտինը խախտել է այդ սկզբունքները: