Չիլիում իրականցվել է երկրի պատմության ընթացքում ամենախոշոր կողոպուտը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Չիլիի մայրաքաղաք Սանտյագոյի օդանավակայանում տեղի է ունեցել երկրի պատմության մեջ ամենախոշոր կողոպուտը: Ութ զինված անձինք ամերիկյան ինկասատորական ընկերության զրահապատ մեքենայից գողացել են ավելի քան 4 մլրդ պեսո (7 մլն դոլար), տեղեկացնում է The Telegraph թերթը:

Կողոպտիչները օդանավակայան են ժամանել երեք մեքենաներով և գերի վերցրել բեռն ուղեկցող Brink’s ընկերության երկու պահակներին: Ինչպես նշել է դատախազ Լուիս Պաբլո Կորտեսը, վնասի ճշգրիտ չափը դեռ հաշվարկվում է, առայժմ խոսքը գնւմ է 7 մլն դոլարի մասին:

Տեղի թերթերը հայտնել են, որ այդ գումարը պետք է ինքնաթիռով հասցվեր բանկեր և Չիլիի հյուսիսում գտնվող լեռնարդյունաբերական ձեռնարկություններ:




Լրահոս