Հովհաննես Մանուկյանը սրտնեղելու խնդիր չունի

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ինչպես արդեն «Ժողովուրդ»-ը հայտնել էր, ՀՀ արդարադատության նախարար Հովհաննես Մանուկյանը սրտնեղած է Սահմանադրական բարեփոխումների հանձնաժողովում չընդգրկվելու համար:

Մեզ հասած տեղեկություններով՝ նախարարն իր մտերիմների մոտ նշել է, որ ինքը, ի պաշտոնե լինելով այդ ոլորտի լիազոր անդամներից, հանձնաժողովում որևէ գործառույթ չի իրականացնում, իսկ արդարադատության նախկին նախարար Հրայր Թովմասյանը, որն այսօր ԱԺ աշխատակազմի ղեկավարն է, հանձնաժողովի կազմում ընգրկված է:

Պաշտոնավարման 100-օրվա կապակցությամբ տեղի ունեցած ասուլիսի ժամանակ Արդարադատության նախարարն անդրադարձավ նշված տեղեկություններին՝ նշելով, թե ինքը սրտնեղելու պատճառ չունի:

«Ընդհանրապես սրտնեղելու խնդիր չունեմ: Անկախ նրանից՝ հանձնաժողովի կազմում կամ, թե՝ ոչ, արդարադատության նախարարն իր կարգավիճակով և իր պաշտոնի բերումով այս երկրում ունի այնպիսի իրավիճակ և այնպիսի հնարավորություն, որ չի կարող նույնիսկ ցանկության դեպքում ձեռնպահ մնալ այնպիսի կարևոր իրավական փոփոխություններից, ինչպիսիք են սահմանադրական փոփոխությունների նախագծի քննարկումն ու մշակումը: Շատ մոտ ժամանակներումս դուք կհամոզվեք դրանում», – եզրափակեց նա:




Լրահոս