Քաղաքապետարանը՝ ՕԵԿ-ի անօրինականությունների մասին (ֆոտո, վիդեո)

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ինչպես ավելի վաղ հայտնել էր Armlur.am-ը, Ագրարային համալսարանի ուսանողներն ու դասախոսական անձնակազմը շարունակում են պայքարել ՕԵԿ-ի անօրինականությունների դեմ:

Համալսարանականները կազմակերպել էին բողոցի ցույց` պահանջելով վերջ դնել բուհի տարածքում իրականացվող անօրիանական շինարարությանը:

Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի քաղաքաշինության հողի վերահսկողության տարածքային երկրորդ բաժնի պետ Արմեն Գրիգորյանի ներկայացմամբ` քաղաքապետարանի ներկայացուցիչները եկել, շինությունը որակել են որպես ապօրինի և տուգանել են:

«Շինարարական աշխատանքների ինքնակամ կազմակերպման առնչությամբ քաղաքապետարանի կողմից արձանագրություն է կազմվել»,- ասաց Ա. Գրիգորյանը:

«Անօրինական շինության պատճառով 2 մլն 500 հազար դրամի չափով տուգանք է նախատեսվում, իսկ եթե տուգանվելուց հետո կրկին շարունակվեն շինարարական աշխատանքները, Երևանի քաղաքապետարանի հետագա գործողությունները կքննարկվեն դատական գործընթացում»,- հավելեց քաղաքապետարանի աշխատակիցը:

Ագրարային համալսարանի ռեկտորի տեղակալ Դանիել Պետրոսյանն էլ մեզ հետ զրույցում ասաց. «Բազմաթիվ ակտիվիստներ սոցցանցերի և անհատական կապերի միջոցով հավաքվել են, որպեսզի պայքարեն այս անօրնականության դեմ: Դա ռեկտորի ցուցումով չի եղել»:

Վերջինս հավելեց նաև, որ իրենք ի սկզբանե դեմ են եղել բողոքի ցույցեր կազմակերպելուն, ավելին, հակված էին օրինական ճանապարհով այս հարցը լուծել, սակայն, հասկանալով, որ իրենց այդ ցանկությունը հետզհետե հեռանում է իրական լինելուց, անցել են այսպիսի գործողությունների:

Լուսինե Հակոբյան

10579916_757164574356257_1010424920_o

10587222_757164611022920_1717428269_o

 

10612054_757164607689587_1311756543_o

10612238_757164581022923_55034946_o

10614752_757164597689588_1180651545_o

10614935_757164584356256_1375882634_o

 

10605417_757164617689586_1326841038_o




Լրահոս