Ժառանգություն-ն ու Ազատ Դեմոկրատներ-ը Հայաստանի տարածքում 70 շտաբ կունենան

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Այսօր “Ժառանգություն” եւ “Ազատ Դեմոկրատներ” կուսակցությունների միասնական նախընտրական կենտրոնական շտաբի բացման ժամանակ “Ազատ դեմոկրատներ” կուսակցության նախընտրական շտաբի ղեկավար Խաչատուր Քոքոբելյանը, հայտարարել է, որ “Ժառանգություն” եվ “Ազատ Դեմոկրատներ” կուսակցությունները Հայաստանի տարածքում 70 շտաբ կունենան, Երեւան քաղաքում ՝ 10, իսկ յուրաքանչյուր ընտրատեղամասում՝ երկուական ներկայացուցիչ: Քոքոբելյանը նշել է, որ իրենք ծանոթ են ընտրակեղծելու բոլոր մեթոդներին, բայց իրենք պատրաստ են բոլորի դիմացն առնելու եւ տեր են կանգնելու իրենց յուրաքանչյուր քվեին: Քոքոբելյանը ընդդիմությանը եւ իշխանությանը ընտրակեղծիքների դեմ պայքարում համագործակցության համար առաջարկում է միայն քննարկման բաց տարբերակը:Նույն տարբերակով նա նաեւ առաջարկում է բարձրացնել ընդդիմության թեկնածուներին միասնաբար սատարելու հարցը: Ի դեպ Խաչատուր Քոքոբելյանը նաեւ հայտարարեց, որ թիվ 7 ընտրատեղամասում իրենք կսատարեն “Հայկական ժամանակ” օրաթերթի խմբագիր Նիկոլ Փաշինյանին:




Լրահոս