Շառլ Ազնավուրը դիմել է Ֆրանսիայի իշխանություններին

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Աշխարհահռչակ հայ շանսոնյե Շառլ Ազնավուրը կոչով դիմել է Ֆրանսիայի իշխանություններին. գրում է «Լե Ֆիգարո»-ն:

Նա, մասնավորապես, հորդորել է իշխանություններին հյուրընկալել Իրաքում և Սիրիայում սպառնալիքի տակ գտնվող փոքրամասնություններին և նրանց օգնությամբ վերակենդանացնել հնագույն գյուղերը:

Ազնավուրը նշել է, որ ներկայումս Իրաքում ու Սիրիայում պատերազմների հետևանքով տուժում են Արևելքի քրիստոնյաները, քրդերը, եզդիներն ու այլք: Այս ամենի հետ մեկտեղ՝ Ազնավուրն ընդգծել է, որ չպետք է մոռանալ հայկական համայնքի մասին:

«Ես չեմ ցանկանում որևէ մեկին դաս տալ»,- ասել է նա՝ հավելելով, որ պարզապես հասարակ գաղափար է առաջ քաշում: Նա նշել է Ֆրանսիայում բազմաթիվ լքված գյուղերի առկայության փաստը:




Լրահոս