խնձորենին զարդարել է զատիկի ձվերով

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Գերմանիայի Զաալֆելդ քաղաքի թոշակառուն իր այգու խնձորենին զարդարել է զատիկի տասնյակ հազարավոր ձվերով: 76-ամյա Ֆոլկեր Քրաֆթը ձվերը սկսել է հավաքել 1965 -ից:Նրա խոսքով` սկզբնական հավաքածուն բաղկացած է եղել ընդամենը 18 դեկորատիվ ձվերից: Այնուհետեւ տարեցտարի նա իր հավաքածուն համալրել է նորանոր տեսակներով: Ծառը զարդարելու համար նոր ձվեր պատրաստելու մեջ մասնակցել է գերմանացու ողջ ընտանիքը: “Ձվերի պահելու համար այլեւս տեղ չունեմ. եթե այսպես շարունակվի, ստիպված կլինեմ ձվերի հետ քնել”,-նշել է թոշակառուն:




Լրահոս