Մյունխենի «Բավարիա»-ի պաշտպան Ֆիլիպ Լամն իր կարծիքն է արտահայտել թիմի նորեկ ֆուտբոլիստ Ռոբերտ Լևանդովսկիի մասին. գրում է Bild-ը:
«Ներկայումս Լևանդովսկին աշխարհի լավագույն հարձակվողներից մեկն է, եթե ոչ լավագույնը: Նա արժանի էր փոխարինել Մանջուկիչին: Կարծում եմ` Ռոբերտն արագ կհարմարվի մեր ակումբում:
Նախկինի պես հաղթանակների եմ ձգտում և ցանկանում եմ կրկնել թիմիս նախկին հաջողությունները: Նպատակը հաղթանակն է: Վստահ եմ, որ մեզ մոտ ամեն ինչ կստացվի»,- նշել է նա: