Եվրասիական եռյակը քննարկել է Ուկրաինայի հետ կապված հարցեր

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հեռախոսազրույց է ունեցել Ղազախստանի և Բելառուսի նախագահներ Նուրսուլթան Նազարբաևի և Ալեքսանդր Լուկաշենկոյի հետ: Այդ մասին տեղեկացնում է Կրեմլի մամլո ծառայությունը:

Կողմերը քննարկել են Ղազախստանի և Բելառուսի տարածքով Ռուսաստան ներմուծման համար արգելված ապրանքների մուտքը թույլ չտալու հետ կապված հարցեր:

«Մտքեր են փոխանակվել նաև Ուկրաինայի ներքաղաքական ճգնաժամի շուտափույթ խաղաղ կարգավորմանն ուղղված հնարավոր միջազգային ջանքերի ձևաչափերի հետ կապված», – ասվում է հաղորդագրությունում:

Նշվում է, որ երկրների ղեկավարները լուրջ մտահոգություն են հայտնել Կիևի իշխանությունների կողմից անցկացվող ռազմական օպերացիայի հետևանքով առաջացած հումանիտար ծանր իրավիճակի հետ կապված:




Լրահոս