Մարդու իրավունքների պաշտպան Կարեն Անդրեասյանը կարծում է, որ բանակում մարդու իրավուքների խնդիրները դեռ շարունակում են մնալ չլուծված, քանի որ բանակն իր էությամբ փակ համակարգ է: Այսօր Հելսինկյան Քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակի “Զինված ուժերի նկատմամբ ժողովրդավարական, քաղաքացիական և հասարակական վերահսկողության հնարավորությունները Հայաստանում” զեկույցի շնորհանդեսի ժամանակ լրագրողների հետ զրույցում նա ասաց, որ փակ համակարգում շատ ավելի դժվար է հասնել արդյունքի, իսկ այս երեւույթը կա շատ երկրներում:Խոսելով Զինված ուժերում մահացությունների դեպքերի եւ դրանց պատճառների մասին՝ Կարեն ԱՆդրեասյանն ասաց. “Որոշակի անպատժելիության հետևանքով, որը կա սպայական միջին եւ ցածր խավի մոտ ձևավորվում են այնպիսի երևույթներ, որոնք հանգեցնում են բռնության, իսկ բռնությունների հետևաքնով նաև զոհերի”:Բացի մահացության դեպքերից Անդրեասյանը կարծում է, որ բանակում կան նաև այլ կարևոր խնդիրներ, որոնց մասին ավելի քիչ է խոսվում կամ ավելի քիչ են տեղյակ.
“Խնդիրներ կան զինված ուժերում, որոնց մասին ավելի քիչ են տեղյակ օրինակ, որ զինվորներին ժամանակին չեն զորացրում: Սպայական կազմն ունի սոցիալական լուրջ խնդիրներ: Արտոնյալ մարդիկ ծառայում են պաշտպանության նախաարության կամ զինվորական դատախազության համակարագում, կան կոռուպցիոն դրսևորւմներ”,- ասաց նա:ՀՀ մարդու իրավունքների պաշտպանը նաեւ նշեց, որ երկու անգամ հանդիպել է Պաշտպանության նախարարի հետ եւ քրեական օրենսգրում փոփոխությունների նախագծի է սպասում: