Հրապարակվել է «Ադրբեջանի քաղբանտարկյալների ցանկը», որը կազմվել է ակտիվիստների և երկրի քաղաքացիական հասարակության կառույցների համատեղ ջանքերով:
Օգոստոսի 8-ին հրապարակված ցանկում ներառված է 97 մարդ: Սակայն դրանից հետո ձերբակալվել է իրավապաշտպան Ինտիգամ Ալիևը, որին ակտիվիստները նույնպես քաղբանտարկյալ են համարում, տեղեկացնում է «Ковказский узел» կայքը:
Facebook սոցկայքում հրապարակված տեղեկատվության նախաբանում ասվում է, որ ցանկը նպատակ ունի հանրության ուշադրությունը հրավիրել Ադրբեջանում քաղբանտարկյալների գնալով խորացող խնդրի վրա: