Այսօր Մոսկվայում տեղի է ունենում հայազգի գործարար Լևոն Հայրապետյանի գործով դատական նիստը, որտեղ միջնորդություն է ներկայացվել նրա ՝ կալանքը որպես խափանման միջոցը փոխելու առնչությամբ:
Դատարանի դահլիճից համացանցի միջոցով նորություններ են հրապարակվում: Դրանցից մեկի համաձայն՝ դատական լսումների ժամանակ Հայրապետյանն իրեն շատ վատ է զգացել: Նա նիստին մասնակցում էր տեսազանգի շնորհիվ, իրեն վատ է զգացել, և բժիշկներն արդեն 40 րոպե է ինչ չեն մոտենում՝ ներարկում անելու համար: