
Մեծ Բիրտանիայի Օնկոլոգիայի գիտահետազոտական կենտրոնի կատարած հետազոտության արդյունքում հայտնաբերվել է, որ ճարպակալումը կարող է արգանդի քաղցկեղի առաջացման պատճառ լինել,-գրոիմ է BBC-ն: Վերջին տվյալների համաձայն` վերջին 10 տարվա ընթացքում Մեծ Բրիտանիայում արգանդի քաղցկեղով հիվանդ կանանց թիվը 40%-ով աճել է: Այս ցուցանիշը գիտնականները կապում են ճարպակալության հետ: Նշվում է, որ թեեւ այդ հիվանդության հետևեւանքով մարդկանց մահացության թիվն աճել է, այնուամենայնիվ, բժշկության զարգացման շնորհիվ, այդ ախտորոշմամբ կանայք ավելի երկար են ապրում քան 10 տարի առաջ: