Լռություն ներկայացումը կցուցադրվի Բրոդվեյում

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
Հայոց ցեղասպանության մասին պատմող “Լռությունը” ներկայացումը Նյու Յորքում կցուցադրվի մայիսի 4-ից: Ինչպես տեղեկացնում է Broadwayworld.com կայքը, ներկայացումը պատմում է Հայոց ցեղասպանությունը վերապրած կնոջ մասին, ով բռնել է գաղթի ճանապարհը` պահպանելու իր ընտանիքը եւ հայկական ժառանգությունը: “Լռությունը” լույս է սփռում այն պատմությունների վրա, որոնց Հայոց ցեղասպանությունից հետո անցած 100 տարիները մեծ ազդեցություն են ունեցել: Այն կարծես Հայոց ցեղասպանությունը վերապրածների ճիչը լինի, որն արթնացնում է պատմության “Լռությունը”: Հայոց Ցեղասպանության 100-ամյակին ընդառաջ ժամանակն է աշխարհին տեղեկացնել, թե է իրականում ինչ է տեղի ունեցել”,-գրում է Broadwayworld-ը:Ներկայացումը Բրոդուեյի թատրոնում կշարունակվի մինչը մայիսի 24-ը:
 




Լրահոս