հայտնաբերել են Յուտիրանուս գիշատչի մնացորդները

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
Չինաստանի հյուսիսարևելյան Լիաոնինգ նահանգում հնէաբանները հայտնաբերել են աշխարհի ամենամեծ փետրավոր Յուտիրանուս գիշատչի մնացորդները,-գրում է Daily Mail-ը:Տիրանոզավրերի տեսակին պատկանող գիշատիչն ունեցել է մոտ 30 ոտնաչափ բարձրություն և 1 տոննայից ավել քաշ: Այն իր քաշով 40 անգամ գերազանցում է մինչ այս հայտնաբերված փետրավոր այլ դինոզավրերին:
Գիտնականները կարծում են, որ փետրածածկ մարմինը թռչելու համար չի նախատեսված եղել: Այն հսկա կենդանուն պաշտպանել է ցրտից: Մաշկի պահպանված հատվածները վկայում են, որ այն բացի փետուրներից պատված է եղել նաև թեփուկներով: 




Լրահոս