Վրաստանի նախկին նախագահ Միխայիլ Սաակաշվիլիին ևս մեկ մեղադրանք է առաջադրվել: Երկրի գլխավոր դատախազությունը հայտնել է, որ Սաակաշվիլին, ինչպես նաև՝ Վրաստանի պետական պաշտպանության ծառայության նախկին աշխատակից Թեմուր Ջանաշիան, մեղադրվում են 8,837 մլն լարի (մոտ 5,1) արժողությամբ պետական միջոցները վատնելու մեջ:
Հայտարարությունում ասվում է, որ այդ գումարի հիմնական մասը ծախսվել է 2009-2012թթ. Միխայիլ Սաակաշվիլիի անձնական պահանջների, մասնավորապես՝ արտասահմանցի խոհարարների, մերսողների, դիմակահարդարների, դիզայներների, նրանց ավիատոմսերի և հյուրանոցների, տարբեր թանկարժեք իրերի ձեռքբերման և արտասահմանյան ուղևորությունների վրա: Փաստաթղթում մանրամասնորեն նշվում են կատարված ծախսերն ու դրանց նպատակները:
Եթե դատարանն ապացուցի Սաակաշվիլիի մեղքը, նրան կարող է սպառնալ 7-9 տարվա ազատազրկում. տեղեկացնում է itar-tass-ը: