Բաց նամակ՝ ՀՔԾ պետ Վահրամ Շահինյանին

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Armlur.am-ն այսօր նամակ է ստացել, որը հասցեագրված է ՀՀ Հատուկ քննչական ծառայության պետ Վ. Շահինյանին և ՀՀ  նախագահի վերահսկողական ծառայության ղեկավար Հ. Հովսեփյանին:

Նամակն ամբողջությամբ՝ ստորև.

2014 թվականի օգոստոսի 12-ին ՀՀ Հատուկ քննչական ծառայության պաշտոնական կայքով և որոշ լրատվական միջոցներով տեղեկատվություն է  տարածվել որ Գորիսի պետական համալսարանի նախկին աշխատակից Նիկոլայ Ա.-ն հաղորդում է ներկայացրել այն մասին որ համալսարանի ղեկավար կազմի աշխատակիցը պարտադրել է համալսարանի աշխատակիցներին Գորիսի քաղաքապետի 2014 թվականի մայիսի 8-ի ընտրություններին քվեարկել կոնկրետ թեկնածուի օգտին` խոստանալով դրամական փոխհատուցում, հակառակ դեպքում` սպառնացել կիրառել կարգապահական հետապնդումներ: Տեղեկատվության մեջ նշվել է նաև որ այդ կապակցությամբ ՀՀ ՀՔԾ-ում հարուցվել է քրեական գործ` ՀՀ քրեական օրենսգրքի 149 հոդվածի 2-րդ մասով:

Տեղեկացնում ենք, որ Գորիսի պետական համալսարանի պրոֆեսորադասախոսական կազմի ադմինիստրացիայի և ուսանողության ներկայացուցիչների մասնակցությամբ քաղաքապետի ընտրությունների քարոզարշավից առաջ տեղի է ունեցել խորհրդակցություն որի ժամանակ համալսարանի ռեկտոր Յու. Սաֆարյանի կողմից ներկայացվել են ՀՀ ընտրական օրենսգրքի պահանջները և արգելվել համալսարանում նախընտրական քարոզչություն  կատարել որևէ թեկնածուի օգտին:

Տարակուսելի է որ Հատուկ քննչական ծառայությունը քրեական գործ է հարուցել Գորիսի պետական համալսարանի հանրակացարանի նախկին պահակ Նիկոլայ Ա.-ի կողմից բուհի ղեկավարության հասցեին ուղղված զրպարտչական և վիրավորական հայտարարության հիման վրա՝ առանց հարցաքննելու համալսարանի ղեկավար աշխատողներից որևէ մեկին:

Զավեշտալի է նաև, որ ս.թ մայիսի 19-ին պարբերաբար աշխատանքի չներկայանալու պատճառաբանությամբ պահակի «պաշտոնից» ազատված Նիկոլայ Ա.-ն Գորիսի քաղաքապետի հունիսի 8-ին կայացած ընտրությունից շուրջ երկու ամիս անց նման անհեթեթ հայտարարություն է ներկայացնում իրավապահ մարմիններին:

Հարգարժա´ն պարոն Հ. Հովսեփյան

Հարգարժա´ն պարոն Վ. Շահինյան

Գորիսի պետական համալսարանի պրոֆեսորադասախոսական կազմի, ուսանողության և ադմինիստրացիայի կողմից խնդրում ենք Ձեզ՝  բուհի նկատմամբ իրականացված այս վարկաբեկիչ և ստահոդ տեղեկության քննությունը վերցնել Ձեր անմիջական հսկողության տակ:

Միաժամանակ ցանկանում ենք նշել, որ Նիկոլայ Ա.-ն հանդիսանում է Սյունիքի նախկին մարզպետ Սուրիկ Խաչատրյանի ընտանիքի բարեկամը և «տխրահռչակ» թիկնապահը:

«Գորիսի պետական համալսարան» պաշտոնաթերթի գլխավոր խմբագիր, լրատվության վարչության պետ Մ. Քումունց

Արհկոմի նախագահ Ա. Գալստյան

Ֆիզմաթ գիտ. դոկտոր, պրոֆեսոր Ա. Մարտիրոսյան

Կենս. գիտ. դոկտոր, պրոֆեսոր Ե. Բաղդասարյան

Ֆինանսատնտեսական գծով պրոռեկտոր Ա. Արզումանյան

Ֆիզմաթ գիտ. թեկնածու, դոցենտ Կ. Մովսիսյան

Տնտեսագ. գիտ. թեկնածու, դոցենտ Հ. Հովսեփյան

Ավագ դասախոս Ա. Մկրտչյան

Ուսանողների կարիերայի աջակցման փոխտնօրեն Լ. Մալինցյան

Ուսխորհրդի նախագահ Ա. Բաբախանյան

Գիտ. քարտուղար Տ. Վանդունց

Բանասիրական գիտ. թեկնածու, դոցենտ Լ. Ներսիսյան

Միջազգային համագործակցության և կրթության որակի ապահովման

բաժնի ղեկավար Դ. Կարապետյան

foto




Լրահոս