Գարի Մեդելն «Ինտեր»-ում անցկացրել է իր առաջին մարզումը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Չիլիի հավաքականի կիսապաշտպան Գարի Մեդելը պաշտոնապես դարձավ իտալական «Ինտեր»-ի ֆուտբոլիստ: Տրանսֆերի և անձնական պայմանագրի պայմանների մասին տեղեկություններ այս պահին դեռևս չկան: Օգոստոսի 13-ին նորեկն իտալական ակումբի հետ անցկացրել է իր առաջին մարզումը:

«Ես իսկապես երջանիկ եմ մեծագույն ակումբ տեղափոխվելու համար, որի կազմում շատ լավ ֆուտբոլիստներ են հանդես գալիս: Կարծում եմ, որ ես ու իմ թիմակիցներն այս մրցաշրջանում հաջողությունների կհասնենք», – կիսապաշտպանի խոսքերը մեջբերում է միլանական ակումբի մամուլի ծառայությունը:




Լրահոս