ՀՀ Ազգային ժողովի գալիք ընտրությունների ժամանակ ՀՀ ընտարատարածքներում տեղաբաշխված ընտրատեղամասերում նախագահների եւ ընտրատեղամասերի քարտուղարների պաշտոնները կբաշխվեն հետևյալ կերպ. Հայաստանի հանրապետական կուսակցություն՝ 903 հանձնաժողովի նախագահ և նույնքան քարտուղար, “Բարգավաճ Հայաստան” կուսակցություն՝ 397 հանձնաժողովի նախագահ և քարտուղար, “Հայ հեղափոխական դաշնակցություն”՝ 351 նախագահ եւ քարտուղար, “Օրինաց երկիր” կուսակցություն՝ 176 նախագահ եւ նույնքան քարտուղար եւ “Ժառանգություն” կուսակցություն 154–ական նախագահ եւ քարտուղար: Այս տվյալներն այսօր հրապարակվեց ՀՀ Կենտրոնական ընտրական հանձնաժողովի արտահերթ նիստի ժամանակ:ԿԸՀ արտահերթ նիստում բացի վերը նշված հարցից, կար եւս երկու հարց: Առաջինը վերաբերվում էր ՀՀ Ազգային ժողովի գալիք ընտրությունների ժամանակ օգտագործվելիք դրոշմակնիքներին: Ըստ այդմ, որոշվել է, որ ընտրությունների ժամանակ կօգտագործվի եռանկյունի դրոշմակնիքներ:Հիշեցնենք, որ մայիսի 6-ին ՀՀ-ում տեղի են ունենալու խորհրդարանական ընտրություններ: Ընտրություններին մասնակցելու հայտ են ներկայացրել 9 քաղաքական ուժեր` համամանսական ընտրակարգով մասնակցելու համար, եւ 180 մեծամասնական թեկնածուներ:Վերջին հարցը, որ լսեց ԿԸՀ-ն այսօր, վերաբերվում էր է ՀՀ քաղաքացի Ռուբեն Թորոսյանի երկու դիմումներին, որոնք էլ մերժվեցին: Դրանցից առաջինը վերաբերվում էր “Սահմանադրական իրավունք միություն” կուսակցության դեմ վարչական վարույթ սկսելուն: Ռուբեն Թորոսյանը գտնում է, որ ՍԻՄ-ը իրականցրել է քարոզչություն եւ հակաքարոզչություն, սակայն ՀՀ ԿԸՀ-ն միաձայն որոշեց մերժել քաղաքացու դիմումը:Ռուբեն Թորոսյանի երկրորդ դիմումն էլ վերաբերվում է Հանրային հեռուստաընկերությանը։ Ըստ վերջինիս, Հանրային հեռուստաընկերությունը խախտել է օրենքը՝ լուսաբանելով ընդդիմադիր Հայ ազգային կոնգրեսի վերջին հանրահավաքը: Ինչպես նախորդ դեպքում այս անգամ էլ ԿԸՀ-ն որոշեց կարճել քաղաքացի Ռուբեն Թորոսյանի ` վարչական վարույթ սկսելու մասին դիմումը:
ԿԸՀ-ն բաշխեց ընտարտեղամասերի նախագահների քանակը ըստ կուսակցությունների
ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ