Կարպինի և իր անձնակազմի աշխատավարձը «Մալյորկա»-ում կկազմի 200 հազար եվրո

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Մալյորկա»-ի և ակումբի նոր գլխավոր մարզիչ Վալերի Կարպինի միջև համաձայնագրի պայմանները հստակեցվել են: Ինչպես հայտնում է EL Mundo պարբերականը, «Մալյորկա»-ի ադմինիստրացիան նոր մասնագետի համար չի ցանկանում լրացուցիչ ծախսերի դիմել. Կարպինի և իր օգնականների աշխատավարձը տարեկան չի անցնի 200 հազար եվրոն:

Հիշեցնենք, որ Կարպինի մարզչական շտաբում կընդգրկվեն մարզչի գլխավոր օգնական Խուան Խոսե Վիլան, Էդուարդո Դոմինգեսը և դարպասապահների մարզիչ Միկկի Գարոն: Մասնագետների հետ պայմանագիրը նախատեսված է երկու տարով:

Իսպանական լրատվամիջոցները նաև հայտնում են, որ մարզչական շտաբը կազմի ուժեղացման է սպասում և կզբաղվի համապատասխան ֆուտբոլիստների որոնմամբ, այդ թվում և երիտասարդների շրջանում:




Լրահոս