Ռոբին Ուիլյամսի ինքնասպանությունը կարող է կապված լինել ֆինանսական խնդիրների հետ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ոստիկանությունը հաստատել է Ռոբին Ուիլյամսի ինքնասպանության փաստը: Հաղորդվում է, որ նա փորձել է կտրել երակները, ապա կախվել է իր գոտու միջոցով սեփական ննջասենյակում: Այդ պահին նրա կինը տանն է եղել, սակայն տեղյակ չի եղել, թե ամուսինն ինչով է զբաղված:

Վերջին անգամ նա ամուսնուն կենդանի է տեսել օգոստոսի 10-ի երեկոյան: Օգոստոսի 11-ի առավոտյան նա արթնացել է և տանից դուրս եկել՝ կարծելով, որ ամուսինն իր սենյակում դեռ քնած է: Ուիլյամսին գտել է իր անձնական քարտուղարը: Ինչպես տեղեկացնում է Associated Press-ը, ամեն բան վկայում է այն մասին, որ դերասանն իրոք ինքնասպան է եղել: Ոստիկանությունում հայտնել են, որ Ուիլյամսը տառապում էր դեպրեսիայից և փորձում էր պայքարել դրա դեմ:

Բրիտանական Telegraph-ի տեղեկություններով, դերասանը լուրջ ֆինանսական խնդիրներ ուներ: Նրա կարողությունը կազմում էր մոտ 126 մլն դոլար, սակայն այդ գումարների մեծ մասը նա ծախսել էր երկու նախկին կանանց ալիմենտ վճարելու համար: Դերասանը փորձում էր վաճառել Կալիֆորնիայում գտնվող առանձնատուն, ինչպես նաև սկսել էր վաճառել հեծանիվների իր հավաքածուն:

o_993164

o_993170

o_993374

o_993376

o_993448




Լրահոս