ԸԸՀ-ն մերժեց ՀՀԿ թեկնածուի դիմումը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
Այսօր Երեւանի թիվ 2 ընտրատարածքային հանձնաժողովը քննարկել է ՀՀԿ-ի կողմից առաջադրված թեկնածու Սամվել Ֆարմանյանի դիմումը եւ մերժել այն: 
Սամվել Ֆարմանյանի դիմումը մերժվել է “Ընտրական օրենսգրքի” 18-րդ հոդվածի 1-ին մասով, ըստ որի՝ նախընտրական քարոզչության ժամանակահատվածի սահմանված լինելը չի սահմանափակում օրենսգրքով չարգելված այլ ժամանակահատվածում քարոզչության իրականացումը: Հիշեցնենք, որ Ս. Ֆարմանյանը հանձնաժողովին բողոք էր ներկայացրել ՀԱԿ-ի թեկնածու Վլադիմիր Կարապետյանի դեմ՝ պատճառաբանելով, թե վերջինս, խախտելով “Ընտրական օրենսգիրքը”, քարոզչական նյութեր է տարածում:Հանձնաժողովի նիստին ներկա են եղել Սամվել Ֆարմանյանի ու, Վլադիմիր Կարապետյանի վստահված անձիք:




Լրահոս