Լոնդոնի բնակիչները շոկի են ենթարկվել՝ տեսնելով քաղաքի փողոցներում շրջող գեր տղամարդուն, ով կրում էր հավի մաշկից պատրաստված զգեստ: Ականատեսների վկայությամբ, տղամարդը ոչ միայն սարսափելի տեսք ուներ, այլև ահավոր գարշահոտություն էր տարածում իր շուրջը, տեղեկացնում է Mirror-ը:
Սադրիչը նկարիչ Լուիս Ջի Բերտոնն էր: Նրա հայտնվելը հասարակական վայրերում նման անսովոր տեսքով FLESH ներկայացման մի մասն էր:
Նկարիչի խոսքով, ինքը յուրօրինակ փորձ էր անցկացնում: