Անգլիայի խանութներից կվերանան Ծխախոտի տուփերը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
Ծխախոտի տուփերը կվերանան Անգլիայի սուպերմարկետների ցուցափեղկերից  եւ կպահվեն փակ դարակներում՝ տեսադաշտից դուրս եւ ինչպես նշել են կառավարությունից` “ոչ միայն տեսադաշտից դուրս, այլ նաեւ ուղեղից”, գրում է The Guardian-ը:Այս քայլն ուղղված է երիտասարդների շրջանում ծխախոտի օգտագործման նվազեցմանը:Օրենսդրությունը, կպահանջի խոշոր խանութներից եւ սուպերմարկետներից հանել ծխախոտի տուփերը իրենց ցուցապահարաններից:
Անգլիայի քաղցկեղի հետազոտման կենտրոնի աշխատակիցները նույնպես կողմ են այս օրենսդրությանը եւ պնդում են, որ ծխախոտի բաց վաճառքը քաղցրավենիքի կողքին երեխաների մոտ ստեղծում է տպավորություն, որ քաղցրավենիքը և ծխախոտը հավասարապես թույլատրելի ապրանքներ են:




Լրահոս