
armlur.am-ի տեղեկություններով՝ թիվ 37 ընտրատարածքում ինքնաբացարկ է ներկայացրել նաեւ ինքնառաջադրված Մալիկ Թելունցը: Հիշեցնենք, որ թիվ 37 ընտրատարածքում իրենց թեկնածությունն էին առաջադրել մարզպետ Սուրիկ Խաչատրյանի թեկնածուն` ՀՀԿ-ական 28-ամյա Հայկ Գրիգորյանը, անկուսակցականներ Մալիկ Թելունցը, Թաթուլ Հակոբյանը, Վարազդատ Վարդազարյանը եւ Սամվել Հարությունյանը: Առաջադրված մեկ այլ թեկնածու` անկուսակցական Արտակ Սիսակյանը ավելի վաղ ևս ինքնաբացարկ էր հայտնել, իսկ Թաթուլ Հակոբյանի` թեկնածու լինելու հանգամանքը պարզ կլինի վաղը` ՀՀ վարչական դատարանի վճռից հետո: