ՀՀՇ լրատվական ծառայությունից armlur.am-ին տեղեկացնում են, որ Հայոց Համազգային Շարժում կուսակցության վարչության նախագահ, Երեւանի թիվ 4 ընտրատարածքում առաջադրված ԱԺ պատգամավորի թեկնածու Արամ Մանուկյանն այսօր հանդիպել է ԵԱՀԿ/ԺՄԻԳ դիտորդներ Ալիլդ Ֆալխի եւ Սքանդեր բեն Մամիի հետ:Ավելի քան 1.5 ժամ տեւած հանդիպման ընթացքում քննարկվել են ԱԺ առաջիկա ընտրություններին վերաբերող հարցեր: Արամ Մանուկյանը դիտորդների ուշադրությունն է հրավիրել ընտրացուցակների ուռճացվածության վրա` ընդգծելով, որ սա իշխանությունների ընտրակեղծիքի հիմնական ռեսուրսն է: Մանուկյանը նշել է, որ ՀՀ բնակչությունն անգամ պաշտոնական վիճակագրությամբ, 2011թ. անցկացված մարդահամարի տվյալներով նվազել է, մինչդեռ` ընտրացուցակներում զգալիորեն ավելացել է քաղաքացիների թիվը: Արամ Մանուկյանը նաեւ տեղեկացրել է, որ որպես ԱԺ պատգամավորի թեկնածու լուրջ խոչընդոտների է հանդիպել իր ընտրատարածքում ենթաշտաբեր բացելու հարցում. տարածքների սեփականատերերը, իմանալով, որ թեկնածուն ներկայացնում է ընդդիմադիր Հայ Ազգային Կոնգրես դաշինքը, չնայած նախապես ձեռք բերված պայմանավորվածություններին, հրաժարվում են տարածքներ տրամադրել: Եվրոպացի դիտորդները հավաստիացրել են, որ հետամուտ են լինելու ընտրախախտումների եւ ընտրակեղծիքների վերաբերյալ ահազանգերի հարցում:
Արամ Մանուկյանն այսօր հանդիպել է ԵԱՀԿ/ԺՄԻԳ դիտորդներ Ալիլդ Ֆալխի եվ Սքանդեր բեն Մամիի հետ
ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ