Ամերիկացիները ջրասույզ կանեն ճապոնական նավը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
ԱՄՆ ծովափնյա պարեկությունը որոշում է կայացրել ջրասույզ անել ճապոնական վթարային ձկնորսական նավը, որը մեկ տարի առաջ ցունամին քշել էր ու տարել Հյուսիսային Ամերիկայի ափերի մոտ: Ինչպես հաղորդում է CNN-ը, ներկայում նավը գտնվում է ամերիկյան Սիթկա քաղաքից 315 կմ հարավ-արևմուտք` Ալեքսանդրի արշիպելագի կղզիներից մեկի մոտ: Նավի հայտնաբերման մասին հայտնի էր դարձել դեռ մարտի 11-ին: Մարտի 23-ին հաղորդվել էր, որ այն գտվում է Բրիտանական Կոլումբիայի ափերի մոտ: Մինչ նավը ջրասույզ անելը կուսումնասիրվի, թե ինչ վիճակում է այն: Եթե լինի բավարար վիճակում, ապա 25 միլիմետրանոց հրանոթից կգնդակոծվի: 




Լրահոս