“Ուլյանովսկ քաղաքում բեռնափոխադրումների տարանցման կետում ՆԱՏՕ-ի ռազմական և քաղաքացիական անձնակազմ չի լինի, իսկ բեռնափոխադրումների տարանցումը կիրականացվի Ռուսաստանի մաքսային հսկողության ներքո”,- հայտարարել է Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը բիշքեկյան այցի շրջանակներում:”Ամեն ինչ իրականացվելու է Ռուսաստանի մաքսային լիարժեք հսկողության ներքո: ՆԱՏՕ-ի ոչ ռազմական, ոչ էլ քաղաքացիական անձնակազմ չի լինի այնտեղ. կլինեն միայն գործընթացում ներգրավված ռուս մաքսավորներ և ռուսական ընկերություններ”-ասել է Լավրովը:Նշենք, որ ԱՄՆ-ն հույս ունի ստեղծել Ուլյանովսկում ՆԱՏՕ-ի փախաբեռման կետ, որը կօգտագործվի Աֆղանստանից ուժերը դուրս բերելու նպատակով:
ՆԱՏՕ-ի ռազմական անձնակազմ Ուլյանովսկում չի լինի. ՌԴ ԱԳՆ
ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ