Թուրքիայի հիմնադրամների գլխավոր տնօրինությունը որոշում է կայացրել 6 գերեզմանատներ ազգային փոքրամասնությունների վերադարձնելու մասին:
Հիմնադրամների խորհուրդը քննել է 5 համայնքներին պատկանող գերեզմանատները վերադարձնելու մասին դիմումները եւ հիմնվելով 2011-ի օգոստոսին ընդունված հռչակագրի վրա, որոշում է կայացրել: Ինչպես տեղեկացնում է “Ակօս”-ը, այս որոշմամբ իրական տերերին կվերադարձվեն Բեյօղլու թաղամասի հույն ուղղափառ եկեղեցին եւ դպրոցը, Սուրբ Հրեշտակապետ հայկական եկեղեցին, դպրոցն ու գերեզմանատունը, Քադըքյոյի Իսրայելի սինագոգի հիմնադրամը վերադարձնել:Հիշեցնենք, որ հռչակագիրը ստորագրվել էր 2011 թ.-ի օգոստոսի 28-ին Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանի կողմից` քրիստոնեական ու հրեական եկեղեցիները և 1936 թ-ից բռնազավթված գույքը վերադարձնելու մասին: Ըստ այդ հրամանագրի` փոքրամասնություններին պետք է վերադարձվեն հիվանդանոցները, մանկատները, դպրոցները ու գերեզմանոցների տարածքները: