Ապահո՞վ քաղաք է Երևանը. հարցում (տեսանյութ)

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Երևան քաղաքն իր յուրահատկություններով, բազմաթիվ գեղեցիկ վայրերով հանդերձ՝ արդյոք ապահով քաղաք է իր քաղաքացիների, ինչպես նաև հյուրերի համար:

Այս հարցի պատասխանը գտնելու համար Armlur.am-ը զրուցեց մեր համաքաղաքացիների հետ: Փորձեցինք պարզել՝  հայերն իրենց ապահով զգում են Երևանում, թե՝  ոչ:

Հարցվածների մեծ մասը սիրով փաստեց, որ Երևանը բավականին ապահով քաղաք է, և իրենք նույնիսկ ավելորդ են համարում կարծել, որ քաղաքամայրը կարող է համարվել անապահով քաղաք: Հարցվածների մի մասն էլ, Երևանն այլ քաղաքների հետ համեմատելով, փաստեց, որ մենք ապրում ենք բավականին խաղաղ, ապահով ու հանգիստ պայմաններում:

Հարցվածներից քչերն էին իրենց անապահով զգում քաղաքամայր Երևանում:




Լրահոս