Աճուրդի է հանվել WikiLeaks կայքի հիմնադիր Ջուլիան Ասանժի հետ ճաշը: Մեկնարկային գինը կազմում է 50 հազար դոլար: Աճուրդի հեղինակն է բարեգործական աճուրդների կազմակերպման կոմերցիոն կազմակերպությունը: Հաղթողը կարող է ճաշել քաղաքական «մերկացումների» կայքի հիմնադրի հետ և քննարկել համաշխարհային քաղաքականությունն ու անվտանգությունը, տեղեկացնում է РИА Новости-ին: Նախատեսված է նաև բոնուս. Ասանժը կկիսվի հաղթողի հետ նոթբուքի և բջջայինների անվտանգության ապահովման հարցերով:
Ճաշը նախատեսվում է անցկացնել ոչ թե ռեստորանում, այլ Լոնդոնում Էկվադորի դեսպանատանը, որտեղ Ասանժը թաքնվում է 2012թ.-ից՝ այն բանից հետո, երբ բրիտանական դատարանը որոշել էր նրան արտահանձնել Շվեդիային: Ստոկհոլմն Ասանժին մեղադրում է սեքսուալ բնույթի հանցագործություններ կատարելու մեջ: Ինքը՝ WikiLeaks-ի հիմնադիրը, մեղադրանքներն իրեն ԱՄՆ իշխանություններին հանձնելու պատրվակ է համարում: Ի դեպ, ԱՄՆ-ում նրան մահապատիժ է սպառնում իր կողմից հրապարակված գաղտնի տեղեկությունների համար: